Ստեղծվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»․անցկացվել է առաջին հանդիպումը. (լուսանկարներ)


Ստեղծվել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինք»․անցկացվել է առաջին հանդիպումը. (լուսանկարներ)
Մայիս 11 20:55 2019

Քոչարյանին աջակցող անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»: Այս մասին հայտնում է 2rd.am-ը:


«Դաշինքի ստեղծման նպատակը աջակցությունն է ապօրինի կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։ 
Առաջին հավաքի ժամանակ ելույթով հանդես եկան դաշինքի անդամները, ներկայացրեցին դաշինքին միանալու դրդապատճառները և հայտնեցին իրենց պատարսատակամությունը՝ անել ամեն ինչ արդարության վերականգնման և ՀՀ երկրորդ նախագահին կալանքից ազատ արձակման համար:
Դաշինքի ստեղծման հավաքին հրավիրված էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը ողջույնի և շնորհակալության խոսք ասաց ներկաներին» ,-նշված է Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջում, որը հրաճպարակել է նաեւ տեսանյութ։



loading...