Աշտարակի տներից մեկում օձ են հայտնաբերել


Աշտարակի տներից մեկում օձ են հայտնաբերել
Մայիս 9 18:22 2019

Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: