Ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու УАЗ-ը


Ավտովթար Լոռու մարզում. բախվել են BMW-ն ու УАЗ-ը
Մայիս 8 22:11 2019

Մայիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են BMW մակնիշի 91 PQ 991 համարանիշի և УАЗ մակնիշի 35 GS 194 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր վիրավորներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: