Երիտասարդ ամուսինը ծեծել է կնոջը, ապա՝ սպառնացել սպանել իր պահանջները չկատարելու, սպիտակ տաբատ կրելու համար։
Դեպքը գրանցվել է Մասիսիում, որտեղ ամուսինները բնակվում են վարձակալական հիմունքներով։ Հերթական վիճաբանությունը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 15-ին' ժամը 21:00-ի սահմաններում. վարձակալած բնակարանում ամուսիններն սկսել են կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել, ամուսինը կնոջը հանդիմանել է իր պահանջները չկատարելու, մասնավորապես՝ սպիտակ տաբատ կրելու համար ու ծեծել։ Օրեր անց կրկին ամուսինները վիճել են ու կրկին կնոջ հագուկապի պատճառով։ Խմած ամուսինը վերցրել է դանակը,պարզել կնոջ ուղղությամբ ու սպառնացել սպանել։
Կատարվածի մասին կինն ահազանգել է իրավապահներին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ եւ 137-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին










