Վանաձորում բախվել են «Nissan»-ը և «DAF»-ը. կան տուժածներ


Վանաձորում բախվել են «Nissan»-ը և «DAF»-ը. կան տուժածներ
Մայիս 7 21:10 2019

Մայիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում բախվել են Nissan Teana մակնիշի 35 XF 503 համարանիշի և DAF մակնիշի MK 733 KM համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր ժամանակ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: