Աշտարակում գլխի ծանր վնասվածք ստացած երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել


Աշտարակում գլխի ծանր վնասվածք ստացած երեխայի վիրահատությունը բարեհաջող է անցել
Մայիս 6 22:55 2019

Աշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահարի հետևանքով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

 

«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- գրել է մարզպետը: