Արարատ Միրզոյանը տասնյակ դատավորների ժամանակ է տվել ու իջեցրել հրահանգ


Արարատ Միրզոյանը տասնյակ դատավորների ժամանակ է տվել ու իջեցրել հրահանգ
Մայիս 6 15:25 2019

ArmDay.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրահանգել է տասնյակից ավելի դատավորների մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը սեփական կամքով աշխատանքից ազատվելու դիմումներ գրել և հեռանալ դատական համակարգից։

Միրզոյանն այդ ցուցակն արդեն կազմել է և խոստացել, որ բոլոր նրանք, որոնք կհրաժարվեն կատարել հրահանգը՝ կենթարկվեն անցումային արդարադատության, երբ այն Հայաստանում ներդրվի։ Ըստ մեր տեղեկությունների՝ այդ քայլի նպատակը դատական համակարգում սեփական թիմակիցներին նշանակելն է։

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ՝ Ազգային ժողովն է ընտրում Սահմանադրական դատարանի դատավորներին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Վճռաբեկ դատարանի դատավորներին նշանակում է Հանրապետության նախագահը` Ազգային ժողովի առաջարկությամբ: Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, Վճռաբեկ դատարանի նախագահին ևս ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Վաչիկ Գրիգորյան