Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Lexus GX մակնիշի 15 GZ 005 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, «ՇԵՆԱ» մթերային խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դանիելյանին պատկանող Opel մակնիշի 35 ZX 537 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի շտապ բուժօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, իսկ Opel-ի վարորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:










