Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Խաչիկ Դաշտենց փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Գոռ Մարտիրոսյանի վարած Subaru մակնիշի 36 AT 225 համարանիշի և 33-ամյա Լիլիթ Գասպարյանի վարած KIA Forte մակնիշի 88 OD 488 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ բախման հետևանքով Subaru-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 27-ամյա Անդրանիկ Գասպարյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող բեռնատար ГАЗель մակնիշի A148 OA 34 RUS համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










