Վրացական պետհամարանիշով տուրիստական ավտոբուսը խցանվել է Խանջյանի թունելում՝ առաջացնելով խցանում։ Ավտոբուսի վարորդը չի հաշվարկել իր վարած ավտոբուսի բարձրությունը, որ այն ավելին է, քան թունելի բարձրությունը ու մտել է թունել, գրում է hraparak.am-ը։
Նա ըստ երևույթին չի նկատել կամ անտեսել է նաև թունելի վրա տեղադրված 3.5 մ նշագրումով ճանապարհային նշանը, որը տեղեկացնում է, որ արգելվում է 3.5 մետրից ավելի բարձրություն ունեցող տրանսպորտային միջոցների մուտքը թունել։












