ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 30-ից մայիսի 1-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես՝ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ և 3000 քմ խաղողի այգի:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:










