Վանաձորի առողջարանի տարածքում հաստաբուն ծառեր են հատվել. տնօրենը վստահեցնում է՝ ծառերը հիվանդ ու վտանգավոր են եղել


Վանաձորի առողջարանի տարածքում հաստաբուն ծառեր են հատվել. տնօրենը վստահեցնում է՝ ծառերը հիվանդ ու վտանգավոր են եղել
Ապրիլ 30 22:46 2019

Լոռու մարզում գտնվող «Վանաձոր» առողջարանի տարածքում օրեր առաջ շուրջ 10 հաստաբուն ծառ է հատվել: Շուրջ 20 ծառեր էլ խոր էտ են արվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հատված ծառերի կոճղերը առողջարանի պուրակում օգտագործվում են որպես նստարաններ ու աթոռներ: Առողջարանի տարածքի պուրակից սակայն օգտվում են ոչ միայն հանգստացողները, այլև վանաձորցիները, ովքեր սակայն զայրացել են՝ տեսնելով հատված ծառերը:

Առողջարանի տնօրեն Սարգիս Ամիրյանն ասել է, որ հատված ծառերը իրենցից ընկնելու վտանգ են ներկայացրել, ինչպես նաեւ հիվանդ ծառեր են եղել: Տնօրենի խոսքով՝ իրենք հատված ծառերի փոխարեն նոր տնկիներ են տնկել:

 

Տնօրենը վստահեցրել է, որ իրենք ծառերը հատելուց և էտելուց առաջ խորհրդակցել են դենդրոլոգի հետ, ստացել նրա մասնագիտական եզրակացությունն ու նոր հատումներ ու էտ իրականացրել: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: