Խոշոր վթար Երևան-Իջևան ճանապարհին․ Mitsubishi-ն կողաշրջվել է


Խոշոր վթար Երևան-Իջևան ճանապարհին․ Mitsubishi-ն կողաշրջվել է
Ապրիլ 30 20:58 2019

Այսօր՝ ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 52.300-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero io և Mercedes մակնիշների ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: