Armday.am - ը ներկայացնում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ռեյտինագյաին թեկնածուների ընտանիքները:
Այս անգամ ներկայացնում ենք Արման Սահակյանի ընտանեկան լուսանկարները:
Վերջինս ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է։
Արմանի մայրը Ժաննա Աղաբաբյանն է, ով ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրն է:
Եղբայրը` Տիգրան Սահակյանը, տարբեր ժամանակներում զբաղեցրել է ՀՀ պետական և ՀՀԿ կուսակցական պաշտոններ, այժմ զբաղեցնում է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը:
Տիգրան Սահակյանի կինն ակնաբույժ է, աշխատում է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում:
Արման Սահակյանի կինը` Սեդա Հակոբյանը, Աջափնյակ համայնքի թիվ 156 մանկապարտեզի վարիչն է:
Արման Սահակյանը ունի երեք երեխա` երկու աղջիկ և մեկ տղա: