Ապրիլի 18-ին` ժամը 17:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցներում՝ «Ուրց» թաղամասի 2-րդ փողոցի այգետնակներից մեկում, հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնականման առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










