Քիմ Քարդաշյանի հետաքրքրության առարկա կարող է դառնալ նաև հայկական իրավական դաշտը


Քիմ Քարդաշյանի հետաքրքրության առարկա կարող է դառնալ նաև հայկական իրավական դաշտը
Ապրիլ 12 17:43 2019

Մեծ հետաքրքրությամբ հետևելով Քիմ Քարդաշյանի՝ փաստաբան դառնալու ակտիվ գործողություններին՝ Արատտա ընկերությունը հայտնում է իր անվերապահ պատրաստակամությունը՝ անվճար հիմունքներով աջակցել Քիմ Քարդաշյանին՝ հանրությանը նպաստավոր նման մասնագիտությամբ զբաղվելու գործում ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Հայաստանում՝ ներառյալ, կրթական աստիճան ստանալու, իրավաբանի գործնական հմտությունները յուրացնելու, փաստաբանի որակավորում ստանալու կապակցությամբ։
Բազմաթիվ անգամ Քիմ Քարդաշյանի կողմից դրսևորվել է հետաքրքրություն հայ հասարակության տարաբնույթ հարցերի շուրջ՝ոչ միայն սոցիալական ցանցերում դիրքորոշումներ հայտնելով, այլ նաև գործնական քայլեր կատարելով՝ այդ թվում Հայաստան կատարած այցելությամբ։
Լինելով մեդիա և բիզնես ոլորտում հայտնի անձնավորություն՝ վստահ ենք, որ ձեռք բերելով իրավաբանի հմտություններ՝ Քիմ Քարդաշյանի հետաքրքրության առարկա կարող է դառնալ նաև հայկական իրավական դաշտը, որի զարգացմանն անհատապես կարող է նպաստել յուրաքանչյուր պրոֆեսիոնալ իրավաբան։

Հարգանքներով՝ 
Արատտա ընկերության հիմնադիր-կառավարիչ
Թումասյան Արամ