Երևանում 43-ամյա վարորդը Opel-ով տապալել է CPS բենզալցակայանի ցուցանակն ու ծաղկամանները, այնուհետև բախվել ծառերին. կա վիրավոր


Երևանում 43-ամյա վարորդը Opel-ով տապալել է CPS բենզալցակայանի ցուցանակն ու ծաղկամանները, այնուհետև բախվել ծառերին. կա վիրավոր
Ապրիլ 12 12:02 2019

Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Լյուդվիգ Փիլիփոսյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VM 773 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի գովազդային վահանակին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառերին և ծաղկամաններին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։