Վրաերթի ենթարկված տարեց կինը հիվանդանոցում մահացել է


Վրաերթի ենթարկված տարեց կինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլ 12 11:22 2019

Ապրիլի 11-ին, ժամը 14.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 87-ամյա Մարի Էլմասյանին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն։