Խոշոր հրդեհ Արգավանդում գործող փայտի արտադրամասում. Դեպքի վայր է ժամանել 4 մարտական հաշվարկ


Խոշոր հրդեհ Արգավանդում գործող փայտի արտադրամասում. Դեպքի վայր է ժամանել 4 մարտական հաշվարկ
Ապրիլ 12 10:35 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում՝ փայտի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 07:22-ին: Պ.Գ.-ին պատկանող տան երկրորդ հարկում գտնվող խորդանոցում (մոտ 65 քմ) ամբողջությամբ այրվել են կենղացային իրեր, աղբ, փայտանյութ, երկու պատուհան, խոհանոցում՝ կախովի առաստաղ (մոտ 30 քմ):

Ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երեւանի ԳԳՄ ծառայողները: Գազպրոմ ընկերության ներկայացուցիչները նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը:

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: