Ծեծկռտուք Հրազդանի կիրճում գործող հյուրանոցներից մեկում. կան բերման ենթարկվածներ


Ծեծկռտուք Հրազդանի կիրճում գործող հյուրանոցներից մեկում. կան բերման ենթարկվածներ
Ապրիլ 11 17:30 2019

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հյուրանոցային համալիրի թիվ 8 քոթեջից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ, 33-ամյա Սվետա Միսակյանի մարմնի տարբեր մասերին: Ս. Միսակյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդագրություն տալուց:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: