Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ


Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ
Ապրիլ 10 22:54 2019

Ապրիլի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վերջնամասում բախվել են Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Սոֆյա Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 77 SG 377 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 37-ամյա Աշոտ Մկրտչյանի վարած Opel Astra մակնիշի 35 AM 777 համարանիշի ավտոմեքենաները:

Opel-ի վարորդ Ա. Մկրտչյանը, ուղևորները՝ 39-ամյա Կարո Սարգսյանը և 29-ամյա Ակսել Գրիգորյանը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: