Ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. տուժածները հոսպիտալացվել են


Ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. տուժածները հոսպիտալացվել են
Ապրիլ 10 10:37 2019

Ապրիլի 10-ին, ժամը 00:11-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, իսկ «Nissan Tiida» և «Toyota Yaris» մակնիշների ավտոմեքենաները բախվել են միմյանց:

Ավտոմեքենաներից մեկի վարորդը (Դ.Ա., ծնված 1986 թ.) և ուղևորը (Ա.Թ., ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ա.Թ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի բալոնի փականը: