Մահճակալին հայտնաբերվել է դի


Մահճակալին հայտնաբերվել է դի
Ապրիլ 10 00:11 2019

Ապրիլի 9-ին` ժամը 10:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղի 30-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և խոհանոցում գտնվող մահճակալին հայտնաբերել Ռ.Պ.-ի (ծնված 1933 թ.) դին: