Toyota Land Cruiser-ը գլխիվայր ընկել է Զոդի կամրջից. կա 4 վիրավոր


Toyota Land Cruiser-ը գլխիվայր ընկել է Զոդի կամրջից. կա 4 վիրավոր
Ապրիլ 6 23:23 2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Կարապետյանը՝ իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 70 QQ 907 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի կամրջի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և կամրջից մի քանի մետր շրջվելով, հայտնվել դաշում, տեղեկացնում է Shamshyan.com–ը: 

Վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը, ուղևորներ՝ Երասխ գյուղի բնակիչներ, 50-ամյա Վարդուհի Ավագիմյանը, 55-ամյա Արսեն Թադևոսյանը և Արմաշ գյուղի բնակիչ, 74-ամյա Խորեն Սինանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։