Ավտովթար Երեւանում. բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսն ու Opel-ը. կա վիրավոր


Ավտովթար Երեւանում. բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսն ու Opel-ը. կա վիրավոր
Ապրիլ 5 17:39 2019

Երեւանում, այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 13։35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Opel մակնիշի 34 Ս Z 541 համարանիշի եւ թիվ 39 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի 0128 Տ համարանիշի ավտոբուսը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ աշխատող Ford սերվիս-ի աշխատակիցները։