Թալինի տներից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են տանտիրուհու դին


Թալինի տներից մեկում հրդեհ է բռնկվել. փրկարարները հայտնաբերել են տանտիրուհու դին
Ապրիլ 4 19:45 2019

Ապրիլի 4-ին` ժամը 17:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Ձախափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է օգնություն: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 17:38-ին:

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է Հ.Ե.-ի (ծնված 1930 թ.) դին:

Ըստ Shamshyan.com-ի՝ հրշեջներն ու ոստիկանները, մարելով կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 89-ամյա Հրանուշ Ենոքյանի դին՝ ամբողջովին այրված վիճակում: