Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են BMW մակնիշի Օ 007 BB 42 RUS համարանիշի և ЗИЛ բեռնատար մակնիշի 41 ՏՏ 846 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի և ЗИЛ-ի վարորդներն ու BMW-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։










