Արտակարգ դեպք Գյումրիում. քույրը եղբորը հայտնաբերել է կախված վիճակում


Արտակարգ դեպք Գյումրիում. քույրը եղբորը հայտնաբերել է կախված վիճակում
Ապրիլ 3 13:59 2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:

Ըստ «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի տեղեկությունների` տղամարդը կախվել է մալուխի միջոցով։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է տուն այցելած քույրը:

Դիակին բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:

 Ըստ նախնական տեղեկությունների՝ նա երկտողում նշել է, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ քայլին դիմել: