Փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհը


Փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհը
Ապրիլ 3 00:48 2019

Ապրիլի 2-ին, ժամը 14:43-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի Եղիշե Չարենցի փողոցի տներից մեկի բակում` ավտոտնակում (ներսում կա ավտոմեքենա), հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել` 15:44-ին:

Այրվել են Հ.Գ.-ին (ծնված 1989թ.) պատկանող ավտոտնակում կայանած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ, ավտոտնակում գտնվող 3 օդորակիչ, 2 պատուհան, ավտոմեքենայի հետնամասի նստատեղը, փայլաթիթեղ (մոտ` 200 քմ), ավտոտնակին հարակից տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 6 քմ) և ջերմահարվել՝ 1 համակարգիչ: Տուժածներ չկան: