«Հայ Զինվորը, ևս մեկ անգամ հաղթեց մահին…»


«Հայ Զինվորը, ևս մեկ անգամ հաղթեց մահին…»
Ապրիլ 2 15:11 2019

Այսօր, երբ մեր ժողովրդի հոգին ու սիրտը քնեց ու արթնացավ Եռաբլուրում, երբ, մեր թևերը, որ մինչ այդ արծվի պես գրկում էր Հայոց երկնակամարը, բացվեցին առ Աստված ՝աղոթքի ու շարականի ձոն հղելու այն Տղերքին, որոնք ապացուցեցին, որ իրե՛նք են տերը այս երկրի, այս Հողի, այս լուսաբացի…

Հայ Զինվորը, ևս մեկ անգամ հաղթեց մահին, ևս մեկ անգամ, ապացուցեց աշխարհին, որ Հայը, Հայու Գենը միակն է աշխարհում, որ կարող է, հանուն իր տան, իր մոր, իր մի թիզ Հողի համար, իր մարմնով, իր հզոր Ոգով, խեղդել մահը, խեղդել ու թաղել Հայ մամիկների ոտքերի տակ…

Փառք ձեզ, Տղերք…

Մենք, ձեր գործը կիսատ չենք թողնի…

Սարգիս Ստեփանյանի էջից: