Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել


Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
Ապրիլ 1 10:05 2019

Մարտի 31-ին, ժամը 21:29-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ս.Օ.-ի (ծնված 1969 թ.) դին: