Ցերեկային չվերթներ «Զվարթնոց» օդանավակայանից չեն լինի առաջիկա 1․5 ամսվա ընթացքում


Ցերեկային չվերթներ  «Զվարթնոց» օդանավակայանից  չեն լինի առաջիկա 1․5 ամսվա ընթացքում
Մարտ 29 17:17 2019

«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին: ArmDay.am-ը տեղեկացել էր, որ առաջիկա 1․5 ամսվա ընթացքում ցերեկային չվերփներ օդանավակայանից չեն լինելու, և տեղեկությունը հաստատեցին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից։ Տեղեկանում ենք, որ օդանավակայանի վազքուղին ունի 3850 մ երկարություն և 56մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել ևուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվելեն 2003-2004թթ:

Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը` անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ: Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն:

 

Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր ''LED''համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:

 

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00:

 

Վաչիկ Գրիգորյան