Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատել է աշխատանքից


Նազենի Ղարիբյանը Կոնստանտին Օրբելյանին ազատել  է աշխատանքից
Մարտ 29 12:45 2019

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Այս  մասին ArmDay.am-ին հայտնեցին Օպերային թատրոնից:

Հարցին, թե ինչ պատճառով  է Օրբելյանն ազատվել աշխատանքից, թատրոնից նշեցին, որ պատճառաբանություն չկա: Այլ մանրամասներ ևս չհայտնեցին:

Օրբելյանին աշխատանքից ազատելու պատճառներն իմանալու համար ArmDay.am-ը կապ հաստատեց Մշակույթի նախարարության հետ, որտեղիղ հայտնեցին, որ Նազենի  Ղարիբյանն աշխատավայրում չէ և չգիտեն, թե երբ կվերադառնա: