Մեծ քանակությամբ քացախաթթու խմելու հետեւանքով 39-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մարտի 26-ին։ Նախնական տվյալներով՝ ինքնասպանություն կատարելու նպատակով նա խմել է մեծ քանակությամբ քացախաթթու։ Տղամարդը հիվանդանոց տեղափոխվելուց երկու ժամ անց մահացել է ։
Դեպքի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստվում են նյութեր։Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։










