Անդամախեղելու սիմուլյացիայով զինծառայությունը դադարեցրած հետախուզվողը ներկայացել է «Զվարթնոց»-ի գծային բաժին


Անդամախեղելու սիմուլյացիայով զինծառայությունը դադարեցրած հետախուզվողը ներկայացել է «Զվարթնոց»-ի գծային բաժին
Մարտ 27 17:06 2019

Մարտի 26-ին, ժամը 17.10-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից` օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 24-ամյա Սարգիս Խ.-ն:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2014 թ. օգոստոսի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ի 363 հոդվածի (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը) 1-ին մասի մեղադրանքով: