Երևանում 82-ամյա վարորդը Toyota RAV4-ով վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի


Երևանում 82-ամյա վարորդը Toyota RAV4-ով վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի
Մարտ 27 15:39 2019

Այսօր մարտի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 82-ամյա Վալենտին Այվազյանը իր վարած Toyota RAV4 մակնիշի 01 OL 666 համարանիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա պողոտա - Աբովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող 4 հետիոտնի։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխվել հիվանդանոցներ։ 

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: