Կին վարորդը շփոթել է «գազի» և «արգելակման» ոտնակները. ահա հետևանքները


Կին վարորդը շփոթել է «գազի» և «արգելակման» ոտնակները. ահա հետևանքները
Մարտ 27 14:32 2019

Aurora Media-ն զանգ է ստացել Երևանի Բայրոն 12 հասցեում տեղի ունեցած պատահարի մասին։ Զանգահարողը, ով դեպքի ականատեսն է և նաև լուսանկարներն է ուղարկել, նշում է, որ սև «Մերսեդես»-ով կին վարորդը, մխրճվել է նոր բացված խանութի մեջ։

Ականատեսը ենթադրում է, որ վարորդը շփոթել է «գազի» և «արգելակման» ոտնակները։ Նա հավելել է, որ պատահարի հետևանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։