Արագածոտնում Opel-ը բախվել է երկաթ արգելապատնեշներին և շրջվել․կան վիրավորներ


Արագածոտնում Opel-ը բախվել է երկաթ արգելապատնեշներին և շրջվել․կան վիրավորներ
Մարտ 27 14:20 2019

Արագածոտնի մարզում այսօր 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 11։40-ի սահմաններում Opel մակնիշի 627 AD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթանալով՝ բախվել ապառաժներինն և գլխիվայր շրջվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Աշտարակի բժշկական մյուսը «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։