Վթար Արշակունյաց պողոտայում


Վթար Արշակունյաց պողոտայում
Մարտ 25 13:25 2019

Մարտի 25-ին, ժամը 08:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի մոտակայքում բախվել են «Wolksvagen Passat» (վարորդ՝ Զ. Ս.), «Nissan Tida» (վարորդ՝ Ա. Ս.), «Toyota Ipsum» (վարորդ՝ Հ. Ա.) և «ՎԱԶ 21010» մակնիշների (վարորդ՝ Ա. Հ.) ավտոմեքենաները, տուժածներ չկան. ճանապարհին առակ է թափված վառելիք:

«ՎԱԶ 21010» ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: