Երեւանում վթարվել է ոստիկանական ГАЗель-ը


Երեւանում վթարվել է ոստիկանական ГАЗель-ը
Մարտ 21 23:43 2019

Այսօր՝ մարտի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր 27 փողոցում բախվել են Nissan X-Trail մակնիշի և ոստիկանության ուղեկցող գումարտկին պատկանող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: