Սննդակարգը ցավոք կարող է նպաստել ծերացմանը։ Եւ ցավոք, հենց այնպիսի սննդամթերքն է ամենից շատ նպաստում ծերացմանը, որոնք մարդկանց մեծամասնությունը շատ է սիրում։
Այսպիսով, եթե ցանկանում եք առանց կնճիռների, հարթ մաշկ ունենալ, անհրաժեշտ է սննդակարգից հանել հետեւյալ սննդատեսակները։
Կարտոֆիլի ֆրի
Ձեթի մեջ տապակելիս առատ ռադիկալներ են առաջաանում, որոնք նպաստում են մաշկի ծերացմանը։
Սպիտակ շաքար
Շաքարը միշտ բացասական ազդեցություն է ունենում մաշկի վրա։
Վերամշակված կարմիր միս
Երշիկը, նրբերշիկն ու նմանատիպ այլ մթերքը նատրիում են պարունակում, ճարպեր եւ սուլֆատներ, իսկ դրանք միասին խիստ բացասական են ազդում ճարպի վրա։
Կոֆեին
Կոֆեինը ջրազրկում է օրգանիզմը, ինչն էլ իր հերթին վատ է անդրադառնում մաշկի վրա։ Բացի այդ, ուշ ժամի կոֆեին օգտագործելը անքնության է հանգեցնում, իսկ անքնությունը շատ արագ ծերացնում է մաշկը։
Ծխի վրա պատրաստված ուտեստներ
Ծխի վրա պատրաստված միսն ու անգամ բանջարեղենը այնքան էլ առողջարար չեն։ Դրանք եւս ազատ ռադիկալներ են պարունակում, ինչը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










