Հրշեջները մարել են Վահրամաբերդ գյուղում բռնկված հրդեհը


Հրշեջները մարել են Վահրամաբերդ գյուղում բռնկված հրդեհը
Մարտ 19 23:22 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 19-ին, ժամը 14:51-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:33-ին:

Ամբողջությամբ այրվել են 5-րդ փողոցի հողամասերից մեկում գտնվող տնակը՝ (մոտ 15 քմ) և մոտ 300 քմ խոտածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: