Սպանություն Երևանում. սրտի մասում դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը մահացել է


Սպանություն Երևանում. սրտի մասում դանակի մի քանի հարվածներից հիվանդանոց տեղափոխված 29-ամյա երիտասարդը մահացել է
Մարտ 19 19:28 2019

19:40

Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝մահացել է: 

--------

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Թիվ 1 հերացու անվան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալ: 
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 23-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: