Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի մենեջեր Աննա Իսաևան kp.ru-ի հետ զրույցում պատմել է նրա առողջական վիճակի մասին։
Հայտնի է, որ Նաչալովան հենց ոտնաթաթի հետ կապված խնդիրների պատճառով էր գնացել հիվանդանոց, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Երգչուհու մոտ ուժեղ արնահոսություն էր սկսվել, որը բժիշկները չէին կարողացել արագ դադարեցնել:
Իսաևան պատմել է, որ երգչուհուն վիրահատել են։ Բացի այդ, նա պատմել է, որ ոտնաթաթի վիրահատության մասին պատմությունը ճիշտ չէ: Միևնույն ժամանակ մենեջերը հաստատել է, որ երգչուհին կայուն ծանր վիճակում է և գտնվում է արհեստական կոմայում, սակայն կենսական նշանակություն ունեցող օրգանների ցուցանիշները բարելավվել են:
Star Hit-ի անդրադարձում էլ նշվում է, որ վիրահատական միջամտությունից հետո Նաչալովան շարունակում է կոմայի մեջ գտնվել: Ներկայում հետվիրահատական բարդացումների մեծ հավանականություն կա:
«Նա ուշքի չի գալիս, գտնվում է քնի վիճակում, որից նրան դեռևս դուրս չեն բերում: Յուլյայի մոտ թողնում են միայն ծնողներին: Ներկայում որևէ բժշկական միջամտություն չի լինի, բժիշկները պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը: Բժիշկների միակ մտավախությունը թոքերի այտուցման զգալի ռիսկն է»,-ասել է բժիշկը:
Նշվում է, որ 38-ամյա երգչուհին ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ հոդատապ, շաքարային դիաբետ:










