Մասիսի բնակիչը հանրակացարանում պարբերաբար բռնություն է գործադրել մոր ու տարեց տատու նկատմամբ, քաշքշել, ծեծել։
Նախնական քննության տվյալներով՝ որդին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Մասիս քաղաքի հանրակացարանում գտնվող բնակարանում, 2018 թ. դեկտեմբերի 8-ին վիճաբանելով մոր և տատիկի հետ, հերթական անգամ բռնություն գործադրել նրանց նկատմամբ ։
Բռնարար որդու նկատմամբ ոստիկանությունը կիրառել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջամտություն եւ պարտադրել որդուն անհապաղ հեռանալ նրանց բնակության վայրից՝ 20 օր ժամանակով։
Սակայն կիրառված ներգործության միջոցը չի փրկել տարեց կանանց. Տղան շարունակել է վերառնալ ու բռնանալ նրանց վրա
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի 1-ին մասով:










