Մենք արդեն տեղեկացրել ենք, որ ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում քիչ առաջ սկսել են ապամոնտաժել շրջակա սրճարանները, դրանցից մի քանիսի գույքն արդեն իսկ հանվել է դուրս։
Տեղեկացրել էինք, որ տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Այնտեղ է նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Վերջինս չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Ինչպես հայտնում է մեր թղթակիցը թաղապետի եւ սրճարանի աշխատակիցներից մեկի միջեւ լեզվակռիվ տեղի ունեցավ։ Վերջինս թաղապետին հորդորեց «մի բան փակելուց առաջ մի ուրիշ բան բացել»։
Հավաքվածները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։