12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը՝ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Այս մասին ArmDay.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամլուխոսնակ Նաիրա Հարությունյանը:
Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր