Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Մարտ 13 00:39 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: