Հրշեջները մարել են Նոր Խարբերդ գյուղում բռնկված հրդեհը


Հրշեջները մարել են Նոր Խարբերդ գյուղում բռնկված հրդեհը
Մարտ 12 23:02 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 12-ին, ժամը 16:45-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03 -ին, մարվել` 17:27 -ին:

Ինչպես տեղեկացավ ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից, պարզվել է, որ այրվել են քաղաքացի Հ. Կ.-ին պատկանող տանը հարակից շինության տանիքի կառուցատարրերը՝ մոտ 10 քմ, և տան բակում՝ 10 քմ խոտածածկույթ: