ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 11-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ «Չռչռ» կոչվող տարածքի մոտակայքում, այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
պարզվել է, որ «Խոլարքեր» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվում (մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:22-ին:
Անասնագոմն ամբողջությամբ այրվել է։










